Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 օգոս 2016 18:45

«Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությամբ Սերժ Սարգսյանը հակադարձեց Վլադիմիր Պուտինին. Տեսանյութ

Օգոստոսի 17-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն էր  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Բանախոսը խոսեց տարածաշրջանային խնդիրների,  Հայաստանի քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների մասին:

Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանում դիվանագիտությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը զուգորդված չեն, մինչդեռ երեք տարրերի համատեղ գործածումը առաջնային է. «Եթե դիտարկենք Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կտեսնենք, որ հիմնական հարաբերությունները քաղաքական ու տնտեսական են, Վրաստանի հետ՝ տնտեսական հարաբերություններն ուժեղ չեն։ Այլ պետությունների պարագայում էլ նույնն է իրավիճակը, երեք տարրերի միաժամանակյա գործածում չկա»:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպմանը Գագիկ Մակարյանը նկատեց, որ այնտեղ կային հետաքրքիր դիվանագիտական նոտաներ: 

«Վ. Պուտինը նշում էր Մաքսային միության շրջանակում Հայաստանի տնտեսական հաջողությունը՝ ասելով, որ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ կա: Դիվանագիտական երանգն այն է, որ ինքը կարծես խոսում էր տնտեսականի մասին, բայց չնշեց, որ դա հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանով: Մենք գիտենք, որ Մաքսային միության շրջանակում Հայաստանը հիմնական գործընկեր, բացի Ռուսաստանից, չունի: Երբ ինքն ասում էր՝ Մաքսային միություն, նա մի քանի հարց ուզեց լուծել. Որ` Մաքսային միությունն օգտակար է, այդ   մեսիջը վերաբերում է նաև Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի հետ նա հիմա գտնվում է սիրավեպերի մեջ և փորձում է Ադրբեջանին գայթակղել: Երկրորդ՝  նա ուզեց ցույց տալ, որ Մաքսային միությունն իրեն արդարացնող կառույց է»:

 Գագիկ Մակարյանի կարծիքով Սերժ Սարգսյանն էլ շատ դիվանագիտական պատասխան տվեց. «Պատահական չէր, որ նախագահը իր խոսքում ասաց, որ Ռուսաստանի ծագումով հայերը կարևոր տեղեր են գրավում: Սերժ Սարգսյանը դրանով ուզեց ասել, որ միշտ խոսվել է այն մասին, որ հայերը Ռուսաստանում աշխատում են, փող են ուղարկում Հայաստան, այսինքն՝ իրենք Ռուսաստանին օգուտ չէին տալիս, դեռ մի բան էլ տրանսֆերտներ էին ուղարկում: Մեսիջը նաև այն է, որ մեր հայ ծագումով սպորտսմենները ձեզ համար պատվաբեր հնարավորություններ առաջացրեցին, բայց ավելի կարևոր մեսիջը վերջում էր, որ ինքն ամփոփեց՝ ասելով՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ Մաքսային միությունը, որովհետև Պուտինն ակնարկում էր Մաքսային միության շրջանակներում տնտեսական զարգացումները, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նրան ուզեց հակադարձել, որ մենք ակնկալում ենք առողջ Մաքսային միություն, որտեղ առողջ հոգի և մարմին է պետք, որը գոյություն չունի իրականում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր