Հայաստանը, գուցե ժամանակավորապես վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը. լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

25 դեկ 2019 16:03

Ո՞րն էր Ելցինի միակ խնդրանքը Պուտինին

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ «պահպանել երկիրը»: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն ժամանակ Ելցինի խորհրդական Վալենտին Յումաշևը:


Յումաշևը նշել է, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց առաջ Ելցինը ցանկանում էր գտնել այնպիսի իրավահաջորդ, որն այլ սերնդից կլիներ, ազատ կլիներ խորհրդային մտածելակերպից և միաժամանակ կլիներ իր բարեփոխումների շարունակողը: Նրա համար այդպիսի մարդ դարձավ Պուտինը: Արդյունքում շատերը կարծիք էին հայտնում, որ Պուտինը Ելցինին առաջին նախագահի ընտանիքի համար անվտանգություն և անձեռնմխելիություն է խոստացել:
Յումաշևի խոսքով՝ Պուտինի և Ելցինի միջև վերջինիս ընտանիքի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նմանատիպ խոսակցությունները նա անվանել է «կատարյալ հիմարություն»:


«Միակ բանը, որ խնդրել և ասել է Ելցինը Պուտինին՝ «Պահպանեք Ռուսատանը»,-մեջբերել է նախկին խորհրդականը:
Յումաշևը նշել է, որ Ելցինը, որպես իմաստուն քաղաքական գործիչ, հասկանում էր, որ նոր նախագահի իշխանության գալու պահից նմանատիպ բոլոր պայմանավորվածությունները վերանում են, և սկսվում է լրիվ նոր մարդու պատասխանատվության շրջան:
Նախկին խորհրդականն ավելացրել է, որ Պուտինը փորձում է կատարել իր նախորդի խնդրանքը: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական ոլորտում քայլ առաջ է կատարել, եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որ կար 1999 թվականի վերջին:
«Սա, իհարկե, երկիր է, որն առաջ է շարժվել»,-ասել է Ելցինի նախկին խորհրդականը:
Բորիս Ելցինը հայտարարել էր նախագահական լիազորությունները վայր դնելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա մաղթանքի ժամանակ: Նույն մաղթանքի ժամանակ նա նշել էր, որ իշխանությունը փոխանցում է Վլադիմիր Պուտինին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր