Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

27 դեկ 2019 10:56

ՀՔԾ-ն քննում է Հրայր Թովմասյանին. ՍԴ-ի դիմաց ակցիա է ընթանում (ուղիղ)

Այսօր՝ առավոտյանՀատուկ քննչական ծառայությունը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Հրայր Թովմասյանը հարցաքննվելու է Սահմանադրական դատարանի շենքում։
 Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է, որ Թովմասյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակում, իսկ թե ի՞նչ գործի շրջանակում՝ փաստաբանն տեղյակ չէ։



Նշենք, որ ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։
Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր