Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

28 դեկ 2019 10:56

Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. կնստենք էլ, դուրս էլ կգանք

Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան


Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք:
Ամեն ինչ տղամարդու համար է: Եւ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց:. Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:
ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի եւ մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:
Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր