Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

28 դեկ 2019 11:14

ԱԱԾ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշի մասին սոցհարցում անցկացնելու հրապարակումը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 168.am կայքի հրապարակումն այն մասին, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։


«168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս, մտացածին է եւ որեւէ կապ չունի իրականության հետ:
Ավելին, ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել՝ հարցման տվյալները հետագա գործունեության ընթացքում օգտագործելու համար:


Հարցման արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին) ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել:
168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն:


Ասենք նաեւ, որ վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաեւ վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ եւ վերլուծությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր