Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 դեկ 2019 11:34

Սպանված ոստիկանի կյանքի վերջին րոպեների տեսանյութը

Սարատովի մարզում Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ գլխավոր տնօրինությունը հրապարակել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Միխայիլ Գադեևի կյանքի վերջին րոպեների կադրերը, փոխանցում է Լայֆը։
Տեսանյութում լսվում է Գադեևի և բերման ենթարկված տղամարդու միջև խոսակցությունը:

«Վասիլի Յուրիչ, Վասիլի Յուրիչ, մեր աշխատանքն է այդպիսին: Մենք ձեզ ստուգեցինք, դուք հետախուզման մեջ չեք, որևէ բան չկա»,-ասել է Գադեևը:
Մահացած ոստիկանի գործընկերն ասել է, որ խուզարկության ընթացքում տղամարդու մոտ հայտնաբերվել է «պարկուճ», հավանաբար, թմրանյութ: Ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն, բայց նա սկսել է դիմադրել: Այդ պահին կրակոցի ձայն է լսվել: Գադեևին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր