Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 դեկ 2019 12:34

Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. Հայրը մահացել է իր տղայի ձեռքերի մեջ

Ֆեյսբուքյան օգտատեր Կլարա Սարգսյանն իր էջում գրում է. «Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկանը խախտում անելու համար կանգնեցնում է Գյումրի քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ, 63 ամյա Սամվել Գրիգորյանին, դիտողություն անում խախտման համար, վարորդն այդ պահին վատ է զգում ու խնդրում է շտապ օգնություն կանչել , ոստիկանը չի կանչում քիչ է՝ դեռ մի բան էլ վարորդին ասում թե ձևեր ես թափում, որ ակտ չգրեմ ...ու նրանց մեջ վեճ է ծագում...վեճի արդյունքում վարորդի վիճակն ավելի է վատանում...


Նման վատ վիճակում Սամվելը հավաքում է տղայի համարը ... ահագին ժամանակի կորստից հետո ,այդ անաստված միլիցեն էլի օգնություն չի կանչում , մինչև տղան հասնում է ու հորը տանում է հիվանդանոց, որտեղ էլ մարդը մահանում է իր տղայի ձեռքերի մեջ...(((


Ինչ որակում տամ ես էս բարբարոսին ... Մարդ՝ չեմ կարող ասել ... Էս ինչ կադրեր ունեք դուք այ ոստիկանական համակարգ...
Ձեր նիստերի ժամանակ ըսկի չեք հիշում կամ հիշացնում, որ ոստիկան լինելուց առաջ կամ գոնե հետո, պիտի մի կաթիլ մարդ լինել...»,-գրել է օգտատերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր