Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

10 հուն 2020 11:36

Արտակարգ դեպք՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում. խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երեւանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել, տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետեւանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լեւոն Խ.-ն եւ 28-ամյա Ադամ Պ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր