«Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր          Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

15 հուն 2020 14:01

Որոշները ցանկանում են 1915–ի միջոցով թուրքերի մեջ պառակտում մտցնեն. Բարձրագույն խորհրդատվական խորհրդի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի(Հանրային խորհուրդ–խմբ) հետ քննարկել է  աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե հանդիպմանը խոսվել է 1915–ի հետ կապված քայլերի մասին։ Նա շեշտել է, որ քննարկման ժամանակ համակարծիք են եղել, որ միջազգային որոշ շրջանակներ ցանկանում են 1915–ի միջով թուրքերի մեջ պառակտում մտցնեն։ «Էրդողանի գլխավորությամբ քննարկվել  են նաեւ դիվանագիտական ճանապարհներով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնելու ուղիները»,–նշել է Ֆահրեթին Ալթունը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր