Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը          ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»       ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել    

21 հուն 2020 14:13

«Երեխաներին լավ կնայեք». Դաժան դեպք Արմավիրում` 22–ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ծառից կախված

Գիշերը սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Այգեվան գյուղի դաշտեր, որպեսզի օգնություն ցույց տա 22-ամյա մի երիտասարդի։
Բժիշկներն արձանագրել են նրա մահն ու տեղեկությունը հայտնել իրավապահներին։
Երիտասարդի ընտանիքի անդամները նրա դին գտել են դաշտի ծառից կախված։ Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։ Գյուղում խոսում են, որ երիտասարդն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել մեքենայի վրա։
Նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն ու խնդրել, որ երեխաներին լավ նայեն։
Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր