Տեսանյութ. Պաշտպանների կողմից նիստերը հետաձգվում են միտումնավոր. Դատախազ

Հարցին՝ որն է նիստերը հետաձգելու նպատակը, դատախազը նկատեց՝ չի կարող կանխատեսումներ անել, թե պաշտպաններն ինչից ելնելով են ձգձգում դատական նիստերը. «Բայց կարող ենք հաստատապես պնդել, որ նիստերը ձգձգվում է պաշտպանների կողմից՝ միտումնավոր»,-նշեց Պետրոս Պետրոսյանը։
Դիտարկմանը Ռ. Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Պետրոս Պետրոսյանն արձագանքեց. «Այս փուլում դատարանի ինքնաբացարկի հարցը քննարկվել է։ Նույն փուլում նույն միջնորդությունները քննարկվում են քրեադատավարական որոշակի պահանջների առկայության դեպքում, օրինակ` պետք է նոր հանգամանքներ, նոր փաստարկներ դրվեն միջնորդության հիմքում, որպեսզի դատարանի համար հնարավորություն ստեղծվի այդ միջնորդությունը հստակ քննարկելու»,-հավելեց դատախազը։