Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

22 հուն 2020 11:52

Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո)

Արցախում հունվարի 21-ին դժբախտ պատահարից մահացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից էր, բնակվում էր Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում:
«15 տարի առաջ է տեղափոխվել այստեղ, գրացված են մեր գյուղում: Ապրում են այստեղ, տուն չունեն, ուրիշի տանն են մնում, նյութապես անապահով վիճակում են: Մի տասնհինգ օր առաջ էին եկել մոտս, պիտի լուծեինք իրենց սեփականության հարցն այս տարի»,- NEWS.am-ին հայտնեց Հաթերքի ղեկավարը՝ Վարդան Գրիգորյանը:



Արթուր Նալբանդյանը ամուսնացած էր, 4 անչափահաս երեխաների հայր:
«2 տղա ունի, 2 աղջիկ: Մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 3»,- նշեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ընտանիքը բարեկամ չունի գյուղում, իսկ Արթուրի ծնողները մահացած են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը: Մահվան հանգամանքները դեռ պարզ չեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր