Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

22 հուն 2020 13:25

Տեսանյութ.Մարուքյանը զգուշացնում է Փաշինյանին. Մարդիկ կան, ովքեր գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի նման ընկել եսիմ ուր

ԱԺ նախագահն էս քանի օրն է երևի թե նոր իմացել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սանկցիաներ կիրառելու իրավունք ունի, սակայն սանկցիաներ կիրառում է միակողմանի՝ միայն իրենց քննադատողների, իրենց հետ համաձայն չլինողների նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Էական չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց, եթե պատգամավորներ կան, ովքեր էյֆորիայից լկտիանում են և մեզ համեմատում են ձիու հետ, կամ ասում են «աղբ քչփորողներ», լկտի ձևակերպումներ են անում, սանկցիաների չեն արժանանում»:
Մարուքյանի խոսքերով, կա այն ինչ կա. «Ես 7 տարի պատգամավոր եմ, սեղաններին խփել ենք, տեղից գոռացել ենք, միջամտել ենք, թույլ չենք տվել մեկը մյուսի փոխարեն քվեարկի՝ դա անելով գոռալ-ճվալով ու ըստ էության նիստը խանգարելով, սակայն սանկցիաներ չեն կիրառվել մեր նկատմամբ: Ես սթափության կոչ եմ անում, տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, ձեզ նորմալ պահեք, էսօր կաք, վաղը չկաք: Վստահությունը, որն ունեք, բացարձակ չէ: Բացի դրանից, դա չի նշանակում, որ դուք չպետք է ձեր չափը չճանաչեք: Այս ամեն ինչն իր ազդեցությունն ունենալու է»:

Ինչ վերաբերում է իրենց հետագա գործողություններին, Մարուքյանը նշեց, որ դեռ չգիտեն, թե ինչ է լինելու, պատային վիճակ է. «Մի կողմից իրավունքի ուժով հանձնաժողով է ստեղծվել, մյուս կողմից կազմ չկա»:

Մարուքյանը նշեց, որ կուսակցության խորհուրդը հայտարարություն է նախապատրաստում տեղի ունեցածի վերաբերյալ. «Մեր բոլոր գործընկերները՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական, որոնք աջակցում են խորհրդարանական կարողությունների զարգացմանը, պետք է տեղյակ լինեն, որ մարդիկ կան, ովքեր գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի նման ընկել եսիմ ուր են գնում: Նրանց պետք է բերել նստեցնել իրենց տեղը: Այս ամեն ինչի քաղաքական պատասխանատուն վարչապետն է, և այս ամեն ինչի քաղաքական հետևանքները նաև կզգա ինքը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր