«Այս ուխտը մի օր էլ ձեր դռանն էլ է չոքելու, մի օր էլ դուք եք պատասխան տալու». Հրայր Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե Հրայր Թովմասյանի արտասահմանյան այցերի ազգային անվտանգության սպառնալիք լինելու հարցը, ՍԴ նախագահն արձագանքեց․ «Հուսով եմ մենք 37 թվականին չենք վերադարձել, երբ մարդու անձնական կյանքը դարձել է հանրային իշխանությունների ուսումնասիրման առարկա։ Պաշտոնական երկու այց եմ ունեցել, մեկը Սանկտ Պետերբուրգ, մյուս՝ Լատվիա: Անձի վերաբերյալ օրենքով չնախատեսված նպատակով տվյալներ հավաքելը եւ տարածելը հոդվածի հետ կապված թող զգույշ լինեն, եւ եթե ոմանք էկրանների առջեւ տեսել են, որ տղաս ՈՒԵՖԱ-ի մրցաշարին էր մասնակցում, որն անց էր կացվում Մինսկում, եւ ես իմ արձակուրդում գտնվելով գնացել էի հետեւելու, դա ազգային անվտանգության սպառնալիք է, երկրորդը, որ ունեի առողջական խնդիր եւ ինձ խորհուրդ էր տրվել Մոսկվայում գործող կլինիկա, խնդրեմ, ուսումնասիրեք։ Բայց հիշեք, որ այս ուխտը մի օր էլ ձեր դռանն էլ է չոքելու, մի օր էլ դուք եք պատասխան տալու՝ ուր էիք գնացել, ում հետ էիք խոսում, երբ եք ում հետ հանդիպել եւ այլն»։
Դիտարկմանը, որ սկզբից չեն պահանջել Հրայր Թովմասյանի հրաժարականը, հետո են հասկացել, նա արձագանքեց․ «Շնորհակալություն, որ չեք պահանջել, բայց դուք դրա իրավունքն ունեի՞ք։ Մենք իրավական պետություն եք, մենք իրավունքո՞վ ենք խոսում թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, պանյատներով ենք խոսում, որ եկել ենք իշխանության, ապեր պետք ա գնաս, եթե էս ա, խնդրեմ։ Եթե կա խախտում, եթե հիմք կլինի՝ խնդրեմ»։