Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

29 հուն 2020 10:17

Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաեւ՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։
Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, եւ կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը եւ պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր