Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուն 2020 17:20

Ինչ սկզբունքով են որոշում՝ ում պառկեցնել ասֆալտին, ում ոչ. Արման Սարգսյանը՝ գետնին պառռկեցնելով բերման ենթարկելու մասին

Քննարկեցինք ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, խնդիրներ, եղան նաեւ շատ հետաքրքիր, սուր հարցեր. վստահաբար կարող եմ ասել, որ հանդիպումը ստացվեց, քանի որ առաջինն է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Մենք այս ձեւաչափը պահպանելու ենք՝ նկատի ունենալով, որ խորհրդարանական երկրում սա հաշվետվողականության մի ձեւ է: Թույլատրելիության սահմաններում եղել եմ թափանցիկ, ներկայացրել եմ թե մեր խնդիրները, թե առաջիկա անելիքները: Մասնավորապես, նաեւ նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ վերջերս ոստիկանությանը շատ քննադատեցին ոչ իրավաչափ գործողությունների համար, երբ անհիմն մարդկանց բերման են ենթարկում բռնի մեթոդներով, գետնին պառկեցնելով, խոսքը մասնավորապես Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանի մասին է, ոստիկանապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է  իր գործառույթները, եւ իրականացրել է օրենքի սահմաններում: Ոստիկանությունը լինելով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին եւ ստուգման արդյունքներով ազատ արձակել:
Հնարավոր է, որ պարբերաբար նույն անձանց բերման ենթարկեն, ես նկատի չունեմ այդ 4-ին, այլ առհասարակ: Մի քանի օր առաջ նաեւ լրատվամիջոցներից մեկն էր գրել, որ քրեական ենթամշակույթին հարող անձանցից մեկին պարբերաբար բերման են ենթարկում: Նույն տրամաբանությամբ մենք ստացած օպերատիվ  տեղեկությունները ստուգելու նկատառումներից ելնելով անձանց բերման ենք ենթարկում, ստուգում ենք մեր ստացած տեղեկության իսնկությունը եւ ազատ ենք արձակում սահմանված ժամը լրանալուն պես կամ ավելի շուտ»:
Հարցին, թե ինչո՞ւ նրանց բերման ենթարկեցին հատուկ նշանակության ջոկատի ծառայողները, ոստիկանապետը պատասխանեց. «Որովհետեւ տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, իսկ այդ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ են»:
Նա չպատասխանեց հարցին, թե ինչ սկզբունքով են որոշում՝ ում պառկեցնել ասֆալտին, ում ոչ:
Ոստիկանապետի պաշտոնակատարը համաձայն չէ, որ Հայաստանում քաղաքական հետապնդում է իրականացվում. «ՀՀ-ում քաղաքական հետապնդում որեւէ մեկի նկատմամբ չի իրականացվում: Եթե իրականացվեր քաղաքական հետապնդում, այսպես խոսքի, գործելակերպի, թե ամեն ինչի առումով ազատություն մենք չէինք ունենա: Մարդիկ իրենք իրավունքներն իրականացնում են ազատ խոսքի հնարավորության շրջանակներում, եւ սա անվանում են քաղաքական հետապնդում: Որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող: Ոստիկանությունն այն կառույցն է, որ անընդհատ չպետք է գովեն, քննադատությունն էլ նորմալ եմ համարում, ուղղակի ցանկալի կլինի, որ առողջ քննադատություն լինի»:
Հարցին, թե գետնին պառկեցնելով մարդկանց բերման ենթարկելու մասով ոստիկանություն ծառայողական քննություն չի՞ ընթանում, նա պատասխանեց. «Որտեղ կարիք առաջանում է ծառայողական քննություն իրականացնելու եւ մեր ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու, մենք դրա տրամաբանության մեջ նշանակում ենք: Երբ նման կարիք առաջանա, կնշանակենք»:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահին ձեռնաշղթաներ հագցնելուն, որի վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, Արման Սարգսյանն ասաց. «Ուսխորհրդի նախագահը եւ ծառայողական նյութերով զբաղվող փաստաբանը դիմել էին ՀՔԾ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված, եւ դեռ ամեն ինչ շարունակվում է: ՀՔԾ-ում իրավական գնահատական մոտ ժամանակներս կտան, եւ եթե մեր ծառայողների գործողություններում լինեն կարգապահական բնույթի խախտումներ, ես կարձագանքեմ եւ համարժեք կարգապահպան տույժի կենթարկեմ այդ ծառայողներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր