Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

01 փետ 2020 13:22

Տեսանյութ. Գլադիատորական մարտ՝ Թովմասյանի և Փաշինյանի միջև. սրա մեջ վտանգ կա

«Այսօր Հայաստանում գլադիատորական մարտ է տեղի ունենում, արենա են դուրս եկել Փաշինյանն ու Թովմասյան Հրայրը։ Հրայրն ասել է՝ չի նահանջելու, Փաշինյանը չի կարող նահանջել։ Չի կարող ասել, Հրայր, ինչ է եղել, եղել է, արի բարիշենք, որովհետև իր թիմի մոտ այդ առասպելը, լեգենդը կջարդվի»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը ցանկանում է ունենալ ՍԴ, որը կսպասարկի իշխանությանը, ինչը չի բխում պետության շահերից։ Նրա խոսքով, ՍԴ-ի դեմ պայքարի գլխավոր պատճառներն են կոնվենցիաները չվավերացնելու վախը։

«Սա արդեն սկզբունքայնության պայքար է»,-ասաց նա։

Պեպանյանի խոսքով, մեր մտածողության մեջ չկա, որ պետք է լինի գործադիր իշխանություն, անկախ դատական համակարգ, որի վրա գործադիրն ազդեցություն չպետք է ունենա։
«Սա մենք չենք տեսել, մեր մտածողության մեջ չկա, հիշենք Փաշինյանի խոսքերը, երբ մեկ տարի առաջ ասում էր՝ ինչի» Հայաստանում կլինի մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Սա մեր ժողովրդի խտացված մտածողությունն է։ Իշխանությունները ձգտելու են, որ ամեն բան իրենցը լինի, այդպես հեշտ է կառավարել խառնամբոխը»,-ասաց նա։

ՍԴ-ի ու դրա նախագահի դեմ դուրս գալու պատճառներից մեկն էլ, ըստ վերլուծաբանի, Արցախի հարցն է։

«Ես մեկ տարուց ավելի տեսնում եմ այնպիսի ագրեսիա, լարվածություն, որ մենք մտածում ենք, որ ադրբեջանական գործակալներ կան մեր երկրում։ Մենք պետք է այս տարակարծությունները դնենք մի կողմ և ասենք, հարգելի հայեր՝ մենք գոյության կռիվ ունենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Արցախի հարցում լավ բաներ չի տեսնում։

Նա ընդգծում է, որ հայության շահն անտեսված է թե ներկա, թե նախորդ իշխանությունների օրոք, մինչդեռ պետք է երկիրը հզորացնել այն աստիճան, որ ադրբեջանցիների մտքով չանցներ աչք դնել հայկական հողերի վրա։
«Ես դա չեմ տեսել ոչ մի իշխանության օրոք։ Բայց նախկինում գոնե այսպիսի ահռելի լարվածություն ու ազգային արժեքների վատաբանում չկար, ես սրա մեջ վտանգ եմ տեսնում։ Եթե դու պատերազմական կամ նախապատերազմական մեջ գտնվող երկիր ես, ուրեմն ազգի ոգին պետք է բարձր լինի»,-ասաց նա։

Պեպանյանն ընդգծեց, որևէ անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ ազգային ընդգծվածություն չի տեսել, չի տեսնում, որ իշխանություններն ազգային արժեքների պահպանման ու խրախոըսման քաղաքականություն են վարում, իսկ «Հայկական ժամանակ»-ում 2005 թ. դեկտեմբերի 9-ին հրապարակված հոդվածը կարդալուց հետո հասկացել է՝ «այդ մարդու մեջ խորը պատմականության զգացում չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր