Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

03 փետ 2020 10:16

Տեսանյութ.Մահացած զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել, երեք համածառայակից ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեն այսօր պաշտոնապես տեղեկացրել է` օրեր առաջ զորամասի ուսումնական կենտրոնում զինծառայող Վահրամ Ավագյանի գործով երեք զինծառայողի ձերբակալության մասին:
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է», - հայտնել է քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կրծքավանդակի շրջանում` նրան իսկ ամրակցված ինքնաձիգից: Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել քրեական գործ հարուցել` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու այսօր դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան, սական ոստիկանները փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին: Մահացած զինծառայողի հարազատների հետ շտապել է հանդիպման ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր