Թե ինչ հետևանքներ կունենա Boeing-ի վթարը նկատած օդաչուի ձայնագրության հրապարակումը

Նա բացատրել է, որ այդ ձայնագրության հրապարակումն օրենքի խախտում է: Իրանցի դիսպետչերի և ուկրաինական Boeing 737-800-ի հրթիռակոծումը նկատած օդաչուի զրույցի սղագրությունը փետրվարի 2-ի երեկոյան հրապարակել են ուկրաինական լրատվամիջոցները:
Ինքնաթիռն իջեցման պատրաստող օդաչուն ընթացքում նկատել է լույսի բռնկումներ, որ ասես հրթիռից են արձակվում: Նա դիսպետչերից հետաքրքրվել է՝ ի՞նչ է պատահել: Օդաչուն պնդել է, որ հրթիռն արձակվել է քաղաքի կողմից, ի պատասխան՝ դիսպետչերը տեղեկացրել է, որ իրենք էլ չեն հասկանում՝ որն է պայթյունի աղբյուրը, ապա հույս հայտնել, որ ինքնաթիռին դա որևէ կերպ չի վնասի: