Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

04 փետ 2020 16:17

Վերջին դեպքերից ելնելով՝ Հայրապետյանին կարող են բերման ենթարկել թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չի կարողանում մտնել Քրեական ոստիկանություն՝ իրավաբանական օգնություն ցույց տալու Հայրապետյանին:

«Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունը հետևյալն է՝ պետը տեղում չէ, որ անցագիր իջեցնի»,- ոստիկանության դիմաց հավաքված լրագրողներին ասաց Մակինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր՝ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Փաստաբանն ասաց, որ բերման ենթարկելու ընթացքում իրեն այդ մասին հայտնել է հենց Ռուբեն Հայրապետյանը, սակայն հայտնի չէ, թե ինչ պատճառով, քանի որ նրան էլ չէին ասել, թե ինչու են բերման ենթարկում:
«Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, ինձ լրագրողներից հուշեցին, պաշտոնապես հաստատվել է՝  Հայրապետյանի բերման ենթարկելու գործողությունը որևէ  առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի  քրեական գործի հետ: Ավելին՝ պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա, ցուցմունք տվել այդ առերևույթ  դեպքի հետ կաված»,- ասաց Ա.Մակինյանը:

Հարցին՝ չե՞ք ենթադրում, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկել, նա պատասխանեց. «Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ ենթադրություններ ունեմ ու ժպիտով եմ ասում, թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով: Տրաֆարետային կասկածանքներ են, երբ որ մարդուն բերման ենթարկելու  այլ պատճառաբանություն չի լինում,  դա միշտ կա ու կա»:
Նա կրկին փորձեց ներս մտնել, սակայն չթողնեցին:

«Օրենքով սահմանված իմ  գործառույթները  ես չեմ կարողանում իրականացնել, չեմ կարողանում իրացնել պարոն Հայրապետյանի պաշտպանության իրավունքը: Այս պահի դրությամբ թույլ չի տրվում պաշտպանին տեսակցել իր վստահորդիՆ: Այս իրավիճակը, իմ գնահտամամբ, պայմանավորված է Ռուբեն Հայրապետյանի անձով:
Մեր հանրությունը թող տեսնի, թե ինչպես է  այսօր իրականացվում ոստիկանական գործողությունները, ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները: Երբ անընդհատ արձանագրում ենք, որ Հայաստանը  վազելով գնում է  տոտալիտար ռեժիմի, սա ամենացցուն օրինակներից մեկն է»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր