Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

06 փետ 2020 12:14

Ստամբուլի օդանավակայանում «Boeing» ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ է զոհվել:

​Իզմիր-Ստանբուլ չվերթն իրականացնող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով 3 մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ:

Թուրքիայի առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 3 հոգի, հիվանդանոց են դիմել 179 հոգի: Ըստ նախարարի՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասի մոտ լուրջ վնասվածքներ չկան: Նախարարը նաև նշել է, որ 2 հոգի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Վթարից հետո Թուրքիայի քաղավիացիայի հրահանգով Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում թռիչքները դադարեցվել են և նախատեսված բոլոր վայրէջքներն ուղղորդվել են դեպի Ստամբուլի օդանավակայան:


ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր