Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

06 փետ 2020 13:54

Իլհամ Ալիևը հիշեցրել է Ռ. Քոչարյանի ձերբակալության և Ս. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարության պատվիրակության հետ հանդիպմանը բողոքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևից:
Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, բայց կան այլ երկրներում, բայց ԵԽԽՆ-ն այս հարցին ուշադրություն չի դարձնում»: Ալիևն «օրինակ» է բերել Հայաստանի նախկին նախագահներից երկուսի դեմ հարուցված քրեական գործերը:
«Ավելի քան մեկ տարի է, ինչ ձերբակալված է ՀՀ երկրորդ նախագահը, նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկության մասին, և ավելի քան մեկ տարի գտնվում է բանտում: Հետաքննության է տարվում նաև այն նախագահի նկատմամբ, ով ղեկավարում էր Հայաստանը երկու տարի առաջ: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, և, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, նրա գործն ուղարկվել է դատարան: Հիմնական պատճառն այն է, որ նրանք քննադատում էին գործող կառավարության գործունեությունը»,- մեջբերում է Ալիևի խոսքերը Trend գործակալությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր