Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

06 փետ 2020 14:39

Սպանություն Վանաձորում. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան թաղամասում գտնվող տնակում հայտնաբերել է ամուսնու դին՝ բռնության հետքերով։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 57-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ տուժողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է իր տանը՝ նույն թաղամասի բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Վերջինս, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 2000թ., ձերբակալվել է՝ 57-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, վերցվել նմուշներ, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր