Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

07 փետ 2020 14:19

Տեսանյութ. Ե՞րբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն եւ ինչ է լինելու քվեաթերթիկի վրա

«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ եւ ժամկետի ավարտ՝ 50-65 օր. թե կոնկրետ որ օրը կնշանակվի, դա արվում է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա ընդգծեց, որ քվեաթերթիկի վրա պետք է նշվի հարցը, պետք է նշվի «կողմ» եւ «դեմ» նշումներ կատարելու հատվածները:



Հարցին, թե ինչպես է աշխատում ժամանակին իրեն սուր քննադատության ենթարկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում նա համարվում է նախորդ ռեժիմի ներկայացուցիչ, նաեւ մեղադրվում է ընտրակեղծիքների հայր լինելու մեջ, Մուկուչյանը պատասխանեց. «ԿԸՀ-ն անկախ հանձնաժողով է, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթացը: Ինչպիսին այդ կանոնակարգումներն են, դրան համապատասխան էլ կազմակերպվում է ընտրական գործընթացը»:
Հարցին, թե ինքն անկախ է եղել նաեւ նախորդ իշխանությունների օրո՞ք, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Մենք աշխատել ենք միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները»:
Նշենք, որ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում հանդիպել է պետաիրավական հանձնաժողովի անդամների, նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ավելի վաղ  հայտնել էինք, որ փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: ԱԺ-ն նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր