Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․«Հրապարակ»          Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»       Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 փետ 2020 16:48

Տղամարդու խոսք եմ տալիս ...անմեղությունն ապացուցելու համար մինչեւ վերջ գնալու եմ եւ պահանջելու արդարություն

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ քննեց դեկտեմբերին առաջին ատյանի դատարանի՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու դեմ ուղղված նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի բողոքը: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ միջնորդել էին գրավ կիրառել, չափը՝ դատարանի հայեցողությամբ, սակայն միջնորդությունը մերժվել էր դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից. «Մեր պահանջն է, որ նրա կալանավորումը փոխվի գրավի կիրառմամբ»:
 
Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ անմեղությունն ապացուցելու համար մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու արդարություն: «Ես ձեզ վտանգի տակ չեմ դնելու, որովհետեւ գիտեմ՝ անմեղ եմ: Իմ արածները երբեք ուրիշի վրա չեմ գցի: Վստահեցնում եմ, որ դեռ անելիք ունեմ ՀՀ-ում եւ փախուստը բացառում եմ: Փախուստը կնշանակի, որ ես իմ ձեռքով մեղքս ապացուցում եմ: Տղամարդու խոսք եմ տալիս, որ ձեր ուսերին ծանրություն չեք դնելու՝ ոչ բարոյական, ոչ իրավական: Ձեր որոշումից միայն հարգանք ու պատիվ եք ունենալու»,-դիմելով դատավորին՝ ասաց Բիլյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր