Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 փետ 2020 16:32

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհը

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհը: Պատճառ կարող է դառնալ լուծը: Այս մասին հայտնում է Science Alert-ը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ վտանգ է պարունակում վարակված մարդու հազը:
Ուհանի հիվանդանոցում 1-2 օրվա ընթացքում լուծ և սրտխառնոց է նկատվել 138 պացիենտներից 14-ի մոտ՝ մինչև շնչարգելությունը և հիվանդության զարգացումը: Գիտնականները համոզված են, որ հնարավոր է հիվանդությունը փոխանցվի նաև կղանքի միջոցով:
Մասնագետները, սակայն, դեռ չեն պարզել, թե 2019-nCov վիրուսը որքան երկար կարող է գոյատևել օրգանիզմից դուրս: ՁԻԱՀ-ի պարագայում, օրինակ` հաստատված է 30 րոպեն:
Բացի այդ, դեռ պարզ չէ, թե որ ջերմաստիճանի դեպքում է վիրուսը զգայուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր