Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 փետ 2020 11:38

Արթուր Աջամյանի զենքի վրա 3 տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա.դիրքերում , նախքան սպանելը, բութ առարկայով գլխին են հարվածել

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածը հերքվել է դատաբժշկական եզրակացությամբ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:
Ըստ նրա՝ փորձաքննությամբ հերքվում է վարկածը, թե Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, հետո իրեն է կրակել, քանի որ դատագենետիկական փորձաքննությամբ նախ հաստատվել է, որ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը որոշակիացնելու համար նշանակվել է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն, բացի այդ վիրավորում ստացած Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգվածի վրա հայտնված արնանման հետքերի ու Աջամյանի պահեստատուփերի վրա հայտնաբերված արնանման հետքերի համընկում չի եղել:
Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, եւ դրանք բծեր չեն, այլ տարբեր ժամանակահատվածներին ստացած վնասվածքներ. «Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվանից մեկ ժամ առաջ, ստացվում է, որ նախ գլխին է հարված ստացվել, հետո՝ հրազենային վանսվածք, տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»: Փաստաբանի խոսքով, փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել, գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն. «Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր