Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

14 փետ 2020 14:16

Մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները

Վերջին օրերին բանակում արձանագրված զոհերի թիվն իսկապես խիստ մտահոգիչ է, եւ համապատասխան կառույցներն, անկասկած, պիտի լրջորեն ուսումնասիրեն իրավիճակն ու ոչ միայն բացահայտեն մեղավորներին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն։ Բայց մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե «դուք պարծենում եք, որ զինվորների ծառայության պայմանները բարելավել եք, բայց զոհերի թիվն աճում է», «այդ հարցերը թողած ընկել եք Սահմանադրական դատարանի ետեւից», եւ այլն։ Ընդ որում՝ անհասկանալի քննադատության արժանացավ նաեւ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է։ Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել։ Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի։ Եթե, օրինակ, զինվորները հիմնականում խաշած ցորենով սնվեին (նախկինում հենց այդպես էր), «լավ տղերքը» կպահանջեին, որ իրենց բաժինը շատ լինի, իսկ եթե զինվորներին ամեն օր կերակրեն, ասենք, անանասով ու պեկինյան բադով, միեւնույն է՝ «լավ տղերքը» կանոններ կսահմանեն, որ, օրինակ, անանասի վերեւի հատվածը կամ բադի ձախ թեւն ուտելը «զապադլո յա», ու այդ թեմայով «ռազբորկաների» (այդ թվում՝ նաեւ ողբերգական ելքով) պակաս չի լինի։ Պարզ ասած՝ հարցը հետեւյալն է. քրեական ենթամշակույթը ենթադրում է, որ օրենքներն ու կանոնները «սովորական մարդկանց» համար են, բայց կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա ոչ միայն այդ կանոնները չեն տարածվում, այլեւ իրենք սեփական կանոններն են սահմանում եւ դրանք պարտադրում «սովորական մարդկանց»: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր