Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP          Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են գերիներով, միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն       Ադրբեջանը տարhանում է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին    

26 փետ 2020 13:16

Ալիևը Փաշինյանին մեղադրել է՝ մեկ հայտարարում են, որ ԼՂ-ն Հայաստան է, մեկ ասում են, որ Ղարաբաղն անկախ պետություն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱլիևըԲաքվում թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի 8-րդ նիստի ավարտին իր ելույթում անդրադարձել է Արցախի հարցին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Հայաստանի ապակառուցողական գործողություններն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական խոչընդոտը։ ՀՀ ղեկավարության կողմից հակասական հայտարարությունները լուրջ հարված են բանակցություններին։ Մեկ նրանք հայտարարում են, որ ԼՂ-ն Հայաստան է, մեկ ասում են, որ Ղարաբաղն անկախ պետություն է։ Եթե նրանք չգիտեն, կարող ենք ասել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչում է ողջ միջազգային հանրությունը»,-նշել է Ալիևը։
Էրդողանն իր հերթին ասել է, որ Անկարան կարգավորման հարցում շարունակելու է աջակցել Բաքվին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր