Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 մար 2020 14:15

Զրկվեցին ամեն ինչից.ՌԴ քաղաքացին 25 հազար տվել է տաքսիստին, թե մենակ ինձ հանի Ծաղկաձորից

«Մարդկանցից դժգոհություններ ենք ստացել, նամակներ են գրում, որ տուրիստները լքել են Ծաղկաձորը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Վերջինիս խոսքով, շատ հյուրանոցներում ամրագրումները չեղարկվել են։
«ՌԴ քաղաքացին 25.000 տվել ա տաքսիստին, թե մենակ Ծաղկաձորից դուրս հանի, հասցրու Երևան, մինչդեռ Ծաղկաձորից Երևան տաքսու գինը տատանվում է 6000-7000 դրամի սահմաններում»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ պատգամավորի, այս եղանակին Ծաղկաձորի և Հրազդանի քաղաքացիները հնարավորություն ունեն դահուկներով, ամենագնացներով իրենց ծառայությունը մատուցելու և գումար աշխատելու, բայց դրանից էլ զրկվեցին. «Վիրուսակիրներին, թող չվիրավորվեն, դա ոչ ամոթ է, ոչ այիբ, բայց կարող էին լրիվ այլ տեղ տանել։ Ինչևէ, իրականությունը սա է»։
Դիտարկմանը, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ կա, որպես ժողովրդի ներկայացուցիչ ի՞նչ է անում ինքը, Պետրոսյանն արձագանքեց. «Ի՞նչ պետք է անեմ, ես դրա բիզնեսով չեմ զբաղվում, որ ասեմ դիմակ բերեն։ Մարդ ինքը պետք է հետևի հիգիենայի կանոններին, ուշադիր լինի, եթե կասկածներ ունենա իր վիճակի վերաբերյալ, չմտածի, որ ինքնաբուժությամբ կարող է ապաքինվել։ Ամեն մարդ պետք է սեփական հիգիենայի մասին մտածի։ Իսկ քայլեր պետք է անի կառավարությունը, մասնավոր անձինք։ ԱԺ պատգամավորն ի՞նչ պետք է անի»։ 
Հարցին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու մասին ահազանգ ԲՀԿ-ն ստացե՞լ է, պատգամավորը պատասխանեց՝ անձամբ ինքը որևէ բողոք չի ստացել.
«Մենք ասել ենք և հիմա էլ մնում ենք մեր ասածին, որ ԲՀԿ-ն քարոզարշավի ընթացքում որևէ մասնակցություն չի ունենալու, բայց դա չի նշանակում, որ մենք մեր կուսակցականներին պետք  է ցուցումներ տանք՝ նրանք ինչպես պետք է քվեարկեն, կամ պետք է գնան ընտրությունների, թե ոչ»։

Հիշեցենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնել էր՝ մի քանի մարզերում գյուղապետներին ստիպում են ամեն ինչ անել, որ «Այո»-ն հաղթի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր