Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 մար 2020 11:32

«Յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար պատասխանը կլինի վճռական». Պոմպեոի կոչը՝ Իրանի իշխանություններին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին։
«Իրանի բանտերում COVID-19 կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հաղորդումները խորը տագնապ են առաջացնում եւ բոլոր ամերիկացի քաղաքացիների անհապաղ ազատում են պահանջում»,- ասված է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ-ի Պետդեպատամենտը: Նա նախազգուշացրել է, որ «Միացյալ Նահանգներն իրանական վարչակարգի վրա կդնի ուղղակի պատասխանատվությունը յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար, պատասխանը կլինի վճռական»:

Պոմպեոն նշել է, որ Իրանի իշխանությունները վերջերս ազատ են արձակել 70 հազար բանտարկյալների կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչով «գթասրտություն հանդես բերելու ունակություն են դրսեւորել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր