Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 մար 2020 14:34

Երեւանյան շինհրապարակում 38-ամյա քաղաքացին ընկել է փոսը. վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում,մարտի 10-ին, ժամը 11:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ռոստոմ Ս.-ն (ծնված 1982 թ.) շինհրապարակում կիսակառույց շենքից (մոտ 4 մ բարձրությունից) ընկել է շենքի հիմքային փոսը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով Ռոստոմ Ս.-ն դուրս է բերվել փոսից եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր