Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած եք, ինչո՞ւ չեք ինքնահրկիզվում    

13 մար 2020 14:47

Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Բուլղարիայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել կորոնավիրուսների տարածումը կանխելու նպատակով մինչեւ ապրիլի 13-ը արտակարգ դրություն հայտարարելուն: Երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 23-ի, հայտնում է Reuters-ը:
Արտակարգ դրությունը թույլ կտա արգելել ուղեւորությունները դեպի կորոնավիրուսի խոշոր բռնկումներով երկրներ, ինչպես նաեւ` ժամանումը դրանցից, փակել դպրոցներն ու համալսարանները եւ լիազորել ոստիկանությանը միջամտել կարանտինի խախտման դեպքում:
Կառավարությունը նախատեսում է նաեւ վերանայել 2020 թվականի պետբյուջեն` առողջապահական համակարգի աջակցության նպատակով ավելի շատ գումար տրամադրելու համար, պատգամավորներին հայտնել է վարչապետ Բոյկո Բորիսովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր