Ն.Փաշինյանը զայրացած և դժգոհ է եղել կորոնավիրուսի դեմ պայքարի ընդհանուր աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել և չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաև այլ նախարարների և պատգամավորների գործուղումները: Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, և առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել և դժգոհ ընդհանուր աշխատանքից:
Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել և ամեն քայլից առաջ և հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: