Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ          Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից       Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին    

18 մար 2020 12:15

Ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել կորոնավիրուսից

«Չնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:

Մասնավորապես՝ ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան  դեպք արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում:

Իր սովորության համաձայն, ինչպես Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը նշված դեպքերի մասին պահպանում է քար լռություն: Ելնելով վերոնշյալից, բացառված չէ, որ շուտով պաշտոնական Բաքվի լրատվամիջոցներում կհանդիպենք  ճանապարհաստրանսպորտային պատահարների, սողանքի, տանիքի փլման կամ էլեկտրահարության հետևանքով ադրբեջանական զինուժում արձանագրված մահվան ելքերով դեպքերի մասին հաղորդագրությունների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր