Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

19 մար 2020 10:39

Ինչ է կատարվում բանկային համակարգում արտակարգ դրության պայմաններում․«Հրապարակ»

«Հայաստանյան բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով, սակայն կազմակերպված»,- ասաց հայտնի բանկերից մեկի պատասխանատուն: Շա՞տ են հաճախորդները։ «Շատ-շատ, սակայն ծանրաբեռնվածությւոնը փորձել ենք վերաբաշխել տարբեր մասնաճյուղերի վրա. հաճախորդներից 2-3-ին ենք ներս թողնում, 1 մետր հեռավորությամբ»:

Ի՞նչ գործարքներ են արվում հիմնականում։ «Բոլոր կարգի՝ վարկեր են մուծում, տոկոսներ, քարտեր են վերցնում և, իհարկե, ավանդներն են փորձում մասնակի հանել։ Մենք իրենց ասում ենք, որ բանկային կոլապս չկա, ձեր գումարները երաշխավորված են, սակայն աչքները սովետի ժամանակներից վախեցած է»:

Ի դեպ, բանկային համակարգում խիստ դատապարտում են «ՄՈԳՈ»-ի հետ կապված պատմությունը՝ դա ամենաթանկարժեք ավտոմեքենաների վարկեր տվող կազմակերպություն է, որը հայտարարեց վարկային արձակուրդի մասին, ապա SMS-ներով կրկին հետողորմյա արեց «արձակուրդը»:

Այդ վարկային կազմակերպության հետ կապված է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի անունը: Մեր հարցին ի պատասխան` ինչու է նման կազուս առաջացել, նա ասաց։ «Դա թյուրիմացություն է՝ չկա նման բան. տրամադրում ենք վարկային արձակուրդ` մեկ ամսով, թվերը չեմ կարող տրամադրել, կարող եք զանգել, ճշտել։

Ի դեպ, «ՄՈԳՈ»-ը ոչ թե իմն է, այլ ես այնտեղ ընդամենը տնօրեն եմ»: Հա՛մ վարչապետի խորհրդական եք, հա՛մ վարկային կազմակերպության տնօրե՞ն։ «Այո, հասարակական հիմունքներով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր