15:33 - Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով         15:14 - Կատուները կարող են լինել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վեկտորներից մեկը. ՏԱՍՍ      14:54 - Տեսանյութ.Կալիֆոռնիայի հայաշատ քաղաքներում կորոնավիրուսի դեպքերը շատանում են․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս    

23 մար 2020 14:16

Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն: Այս մասին գրում է swissinfo.ch կայքը:
«Այն փաստը, որ ամերիկացիներն ասում են, իբր իրենք պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, պատմության ամենամեծ սուտն է»,-հայտարարել է Ռոհանին Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի մոտ և չի թողնում օգտագործել աղբյուրի ջուրը, հիմա ջրի կեղտոտ բաժակն է մեկնում ու ասում, որ ուզում է օգնել»,- հավելել է Իրանի նախագահը:
 
Ռոհանին նաև մեղադրել է ԱՄՆ-ին այն խնդիրների համար, որոնց այսօր բախվում է Իրանը:

«Դուք փակել եք աղբյուրի ջուրը, դուք արգելափակել եք նավթի վաճառքը, դուք արգելափակել եք մեր բանկային գործարքները: Մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը»,- հայտարարել է Ռոհանին:
Իրանցի առաջնորդը նշել է նաև, որ ներկայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով տիրող իրավիճակի պայմաններում երկրին Վաշինգտոնից օգնություն պետք չէ:
Իրանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակը 21,6 հազար է, ավելի քան 1600 մարդ մահացել է հիվանդությունից, առողջացել է ավելի քան 7900 մարդ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր