Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 մար 2020 12:36

Ոչ մի բան չի ասվում մարդկանց, որեւէ ձեւով լուծում եղա՞վ մարդկանց վարկերը հետաձգելու եւ հնարավորություն տալու

Նոր ձեռնարկված ավելի խիստ միջոցառումներն, ըստ էության, շատ կարեւոր է, որ քաղաքացիները պահպանեն, բայց ես բազմաթիվ հարցեր ունեմ, որոնց պատասխանները չեն տրվում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Օրինակ, մարդիկ հարց են տալիս՝ հիմա մեր վարկերը չենք կարողանում վճարել, իրենք «սեւ ցուցակ» ընկնո՞ւմ են, թե չեն ընկնում: Ոչ մի բան չի ասվում մարդկանց: հաջորդը, որեւէ ձեւով լուծում եղա՞վ մարդկանց վարկերը հետաձգելու եւ հնարավորություն տալու, որ երբ տնտեսությունը կվերականգնվի, այն ժամանակ սկսեն վճարել: Որովհետեւ ասել՝ այս ամսվա տոկոսը մյուս ամիս կվճարես, երբ մարդն այս ամիս չի աշխատում, դա լուծում չէ:


Հաջորդը, օրավարձով աշխատողները՝ բանվորները, տաքսիստները, գեղեցկության սրահում աշխատողները, ռեստորաններում, սրճարաններում, հյուրատներում, հյուրանոցներում, տրանսպորտային շատ ոլորտներում աշխատող մարդիկ, որոնք ապրում են օրավարձով, հիմա սովի են մատնված: Այս մարդկանց ապրելու խնդիրը որեւէ ձեւով լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում»,-ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե արդյոք կառավարության խոստացած 150 մլրդ դրամի աջակցությունը ճիշտ չի բաշխվում, նա պատասխանեց. «Աշխարհի որեւէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն նստեք տանը եւ նրանց հացի խնդիրը չլուծեն: Դրան գումարած կոմունալների վարձերն ուզում են: Համապատասխան ընկերություններից մարդկանց ասել են, որ գազն ու լույսը չեն անջատի, «Վեոլիա ջրից» դեռ տեղեկություն չկա, բայց պետք է այս հարցերին համալիր լուծումներ տրվեն»:
Մարուքյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի պետությունը, հարկատուների վճարած հարկերով Կենտրոնական բանկում ունի 377 մլրդ դրամ փող. «Դա մեր ժողովրդի փողն է: Հիմա գոնե այն թիրախային խմբին, որն օրավարձով էր ապրում, պետությունը պետք է աջակցի՞, թե ոչ: Որեւէ խոսք այդ մասին չկա: բոլորը լայվ են մտնում ու բացատրում, թե ոնց պետք է տնից դուրս չգան: Հասկացանք, բայց ո՞նց պետք է մարդիկ ապրեն: Տատիկ-պապիկներին ասվել է, որ ժամը 10-12-ը գնան խանութներ, որ մենք այդ ժամանակ իրենց չվարակենք, բայց ինչ-որ մեկը նրանց հարցրե՞լ է՝ իրենք փող ունե՞ն, որ գնան խանութ: Լուծումն այն է, որ այդ գումարներից թիրախային աջակցություն պետք է ցուցաբերվի:
Ասել, որ այդ գումարները կտանք բանկերին, բանկերը զրո տոկոսով վարկեր կտան, ում կտան, երբ կտան: Կամ որ տան, դա ի՞նչ կապ ունի օրավարձով աշխատող տաքսիստի կամ բանվորի հետ: Հիմա 7 օր այդ մարդիկ փող չեն ստանալու: Այս հարցերի վերաբերյալ կառավարությունը լուծում չի առաջարկում, ոչ մի բան այս մասին չի ասվել: Ասվել է՝ վազենք, ասվել է, որ Բաբելոնին հաղթել ենք: Հիմա օրավարձով ապրող մարդուն Բաբելոնին հաղթելն ի՞նչ է տալիս»,-ասաց ԼՀԿ ղեկավարը՝ նաեւ հարց բարձրացնելով, թե արդյոք կառավարությունը գիտի, թե քանի մարդ է այս օրերին մնացել անգործ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր