Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 մար 2020 13:17

Արցախում էլ ենք ունենալու խնդիրներ, եթե արտակարգ դրություն չմտցվի.Քաղաքական հոգեբան

«Թվում է, թե ճիշտ քայլեր արվում են ու արվում են, սակայն խնդիրն այն է, որ ի սկզբանե, ինչ համաճարակը սկսվել է, այդ քայլերը մեկ շաբաթով, տաս օրով ուշացումով են արվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նրա խոսքով, քանի որ այդ քայլերը ժամանակավրեպ են, չեն տալիս ցանկալի արդյունքը։

«Միաժամանակ օրվա հրամայական հանդիսացող կենսական անհրաժեշտություն ունեցող քայլեր չեն արվում, անգամ այս  իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն որդեգրել է մանր ժուլիկությունների և մանիպուլյացիաների ստրատեգիան, վերջնանպատակը ոչ թե վիրուսի ու վիրուսից ավելի ահավոր ու վտանգավոր տնտեսական հետևանքների մեղումն է, այլ այդ  հետևանքների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու ռազմավարությունը»,- ասաց Կ.Տեր-Նակալյանը։

Նա նշեց, որ ամեն ինչը գնում է էժան բեմադրությունների սցենարով, չեն տրվում կարևորագույն կարգավորումներ. «Օրինակ, արտակարգ դրությունը կարևորագույն կարագավորւմ էր, որ պետք է արվեր, բայց տալ ոչ թե մարտի 16-ին, առնվազն մարտի 1-ին, երբ առաջին հիվանդն ունեցանք»։

Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց, որ այս իշխանությունը կորոնավիրուսը  փորձում է օգտագործել իր շահերի օգտին։
Նրա խոսքով, իրեն առավել հուզում է այն, որ Արցախի Հանրապետությունում որևէ բան չի արվում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, կարծես աշխարհում այդ ամենը չի էլ տեղի ունենում. «Տեղի է ունենում ուշացում, ունենալու են խնդիր»։

«Այսօրվա դրությամբ այնտեղ արտակարգ իրավիճակ չմտցնելն ու նույն ձևի չինտեգրվելն այսօրվա մարտահրավերներին բերելու է նրան, որ այնտեղ էլ ենք ունենալու խնդիրներ։ Հաշվի առնելով, որ Արցախի բնակչության միջին տարիքը բարձր է, այնտեղ ավելի ցավալի հետևանքներ ենք ունենալու»,- ասաց Մադաթյանը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ, որոշումներն ընդունում է  այս իշխանությունը, ոչ թե Արցախի, իսկ այս իշխանությունը, կարծես, ամեն կերպ ուզում է, որ ընտրությունները կայանան հենց մարտի 31-ին։

«Ես ինչքան գիտեմ Վիտալի Բալասանյանն արդեն 15 օր գոռում է այդ մասին, բերեք, կանգնեցնենք այս ամեն ինչը։ Լինելով այսօրվա հարցումներում առաջատար՝ խոսում է հետաձգման մասին, առաջինն ինքը շահ ուներ, որ չհետաձգվեր, բայց  այդ մարդը ժողովրդի մասին է մտածում, ասում է՝  եկեք կանգնեցնենք։ Բայց իշխանությունը ոչինչ չի անում դրա դիմաց։ Վերջում ի՞նչ է լինելու Արցախում, ունենալու ենք էպիդեմիա»,- ասաց նա։

Հարցին՝ եթե կայանան ընտրություններն, ո՞ւմ եք տեսնում հիմնական թեկնածուներ,  քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց. «Արցախում նախագահի թեկնածուների երեք ֆավորիտ կան։ Նրանցից է սորոսական թևի ներկայացուցիչ, ու դա չեն ժխտում սորոսականները, Մասիս Մայիլյանը։ Լինելով այս թևի ներկայացուցիչ՝  չի ունենալու հայրենիքի գաղափար, չի լուծելու պաշտպանության խնդիր, առանձնապես ուժեղ անձ չի կարելի իրեն գնահատել, իսկ այսօրվա դրությամբ Արցախի  ղեկավարն ուղղակի թույլ անձ չի կարող լինել։ Այսօրվա վիճակագրությամբ՝ քիչ հավանական թեկնածու է։

Երկրորդ ֆավորիտը Արայիկ Հարությունյանն է։ Այսօրվա դրությամբ խոստումներով նորից փորձում է  իշխանության գալ՝ առանց  հաշվի առնելու կամ հույս ունենալով, որ մոռացել են՝ եղել է իշխանության ու ոչինչ չի արել Արցախի համար։ Հայրենասիրական գաղափարները երկրորդային են, բիզնեսմեն է, գալիս է իշխանության պահելու իր դիրքերը, ունեցվածը։

Ֆավորիտներից Վիտալի Բալասանյանը տասնյակ տարիներ իր կյանքով, ապրելակերպով փորձել է ապացուցել իր նվիրումն Արցախին, նույնիսկ այն ժամանակ, երբ չի եղել որևէ պաշտոնում, Ապրիլյանի ժամանակ առաջնագծում է եղել։ Նա բավականին ուժեղ, հայրենասեր մարդ է,  կարողանալու է խնդիրը լուծել։ Կարծում եմ, որ այսօր տրամաբանական է այն վիճակագրությունը, որ առաջին տեղում Վիտալի Բալասանյանն է։ Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը  ճիշտ ընտրություն կանի, եթե Բալասանյանին տեսնի որպես Արցախի նախագահ»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով, անկախ առաջիկա քվեարկության արդյունքներից, ուղղակի տեխնիկական ժամանակահատվածի խնդիր է ստեղծելու, Արցախի ղեկավարը լինելու է Վիտալի Բալասանյանը։

«Նշված ֆավորիտներից միայն ինքը Նիկոլի խաչը չի պաչել։ Անգամ եթե հիմա Նիկոլի սրտի թեկնածուներից մեկնումեկն ընտրվի,  նրա իշխանությունը տևելու է այնքան, որքան տևի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- ասաց նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր