Ինչպե՞ս կարելի է պատկերացնել Արցախի նախագահի, որը պաշտոնապես ՌԴ-ի կողմից որակված է որպես սպառնալիք.«Ժողովուրդ»
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1564994707-3298.jpeg)
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մասիս Մայիլյանը, լուրը փաստացի հերքելու կամ հակառակ ապացույցներ ներկայացնելու փոխարեն, հայտարարություն տարածեց՝ վկայակոչելով, թե իր արգելքի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է մարտի 3-ին, իսկ փաստաթղթի մեջ ժամկետ է ամրագրված մարտի 11-ը: Բայց այս թվային խաղերը ամենևին Մայիլյանի օգտին չեն, քանզի հենց մարտի 3-ի հրապարակումների մեջ անգամ, որպես որոշման ուժի մեջ մտնելու օր, նշված է մարտի 11-ը, ինչպես և հրապարակված փաստաթղթում է:
Ավելին, դեռ մարտի 3-ի հրապարակումից հետո, երբ կրկին փորձ էր արվում հերքել անհերքելին, Մասիս Մայիլյանն իր թիմակիցներին ասել էր, թե պատրաստվում է մարտի 12-ին մեկնել Մոսկվա, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս խոսակցությունը: Այցը, սակայն, այդպես էլ չեղավ, իսկ դրա փոխարեն արդեն հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթը, որն ապացուցում է, որ արգելք իսկապես կա:
Այս իրավիճակը բավականին անհանգստացնող է, քանի որ Մասիս Մայիլյանը, որ այսօր ներկայացնում է Արցախը` արտաքին գործերի նախարարի կարգավիճակով, եթե ընտրվի նախագահ, ՌԴ-ի նման ռազմավարական գործընկեր երկրի կողմից մերժված լինելը լուրջ խոչընդոտ է լինելու նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Ի վերջո, ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ երկիր է, կարևոր դերակատարում ունի արցախյան հարցի բանակցություններում: Այդ երկրի կողմից սպառնալիք որակված մարդը պարզապես չի կարող ղեկավարել հայկական երկու պետություններից մեկը: Ու լավ կլինի, որ միայն այդ հիմքով Մայիլյանը, հանուն Արցախի ապագայի, դուրս գա ընտրապայքարից: Չնայած իրավաբանորեն դա անհնար է, բայց բարոյական տեսանկյունից` անհրաժեշտություն: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է պատկերացնել Արցախի նախագահի, որը պաշտոնապես ՌԴ-ի կողմից որակված է որպես սպառնալիք և հինգ տարի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: