Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

28 մար 2020 11:56

ՌԴ-ում մահացել է հայտնի համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը.Նա ունեցել է բարձր ջերմություն և դժվարաշնչություն. mk.ru

«Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում  երեկ երեկոյան մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Այս մասին հայտնում է mk.ru կայքը։

69-ամյա կինը հոսպիտալացվել է իր տնից մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և դժվարաշնչություն։ Նրա վիճակը չի լավացել, և ուրբաթ ցերեկը կնոջը տեղափոխել են այլ  հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19: Մի քանի ժամ անց Արփիկ Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են, թե արդյոք կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը: Ըստ նախնական տեղեկատվության, վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփումներ չի ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:
Արփիկ Հասրաթյանը ծնվել է 1950 թվականին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1973 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ Մոսկվայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԻ-ում, 1997 թվականից՝ առաջատար գիտաշխատող, միաժամանակ՝ 1997 թվականից դասախոսում է Մոսկվայի բժշկական ակադեմիայում: Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, վիրուսային և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հարցերին:
Արփիկ Հասրաթյանը եղել է համաճարակաբան, իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998), ՌԴ բժշկատեխնիկայի ակադեմիայի անդամ (2003), Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտական քարտուղար, վիրուսային հեպատիտների բուժման հայտնի մասնագետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր