Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

30 մար 2020 12:55

Սա անիմաստ կարգավորում է.դա պիտի արվեր, երբ ունեինք հիվանդ համար 1. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին

Խորհրդարանում թեժ քննարկումների առիթ է տվել կառավարության ներկայացրած նախագիծն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հատուկ հավելված ներբեռնեն: Այն հնարավորություն կտա լսել հեռախոսազանգերը և ծանոթանալ հաղորդագրություններին: Նախարարը վստահեցրել է՝ դրանց բովանդակությանը չեն ծանոթանալու, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվելու են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում, իսկ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, որ զանգ է եղել:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը շեշտեց՝ ինքը, խորհրդարան գալով, ավելի մեծ վտանգի է ենթարկում, քան հեռախոսազանգի միջոցով: Նա նաև հայտնեց՝ հանդիպումների մասին մարդիկ, մանավանդ վերջին շրջանում, հիմնականում պայմանավորվում են սոցկայքերի միջոցով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց.
«Ես կարդում եմ՝ պարտավոր են տրամադրել, հարց՝ ո՞ւմ տվյալները, ստուգվա՞ծ, թեստավորվա՞ծ անձի, վարակակի՞ր, հիվանդության ախտանիշներ ունեցո՞ղ անձի: Երբ անձն ախտորոշվել է ու մեկուսացված է՝ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, խնդիր եմ տեսնում, որ մարդը կարող է չհիշել՝ ուր է եղել, ում հետ է շփվել»:

Մարուքյանն ասաց, որ այս նախպաձեռնությունը գուցե կարող էր արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ ունեին հիվանդ համար 1, բայց հիմա, երբ նորից այդքան դեպք հաստատվեց, սա անիմաստ կարգավորում է:
Պատգամավորի կարծիքով՝ այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակելն անընդունելի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր