Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 ապր 2020 12:37

Տեսանյութ. Կա 2 ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, մյուսը՝ համատարած հանգստությունը. այսքան հանգիստ մի վերաբերեք այս պրոբլեմին

Մեկ օրվա տվյալներով, իհարկե, չի կարելի հետեւություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտվա տվյալներով, կորոնավիրուսի հաստատված նոր 92 դեպք է գրանցվել:
«Մենք իհարկե, թեստավորման քանակները մեծացնում ենք, եւ դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել: Կարող ենք ասել, որ դեռեւս մեր իրավիճակը վերահսկելիության շրջանակներում է»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս իրավիճակում կա երկու ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, որը անթույլատրելի է եւ դրա կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է համաճարակի տարածման հետ կապված:
«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երեւույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված իրավիճակի:
Երկրում տիրում է համատարած հանգստություն: Իհարկե դա լավ է զուտ հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետեւ հենց այս հանգստությունն է ստեղծում վտանգ, որ վարակի տեմպը կարող է ավելանա»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց բոլորին այդքան հանգիստ չվերաբերվել ստեղծված իրավիճակին. «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին:  Տեսեք, այսօր պացիենտների 80 տոկոսն անգամ ջերմություն չունի, եւ եթե դա լիներ նախկինում մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ լիներ, մենք մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք եւ վերջ: Հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք, որովհետեւ եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր