Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

02 ապր 2020 13:00

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ադրբեջանում 9 մարդ է թունավորվել էթիլ սպիրտից. նրանցից 4-ը մահացել է

Ադրբեջանում մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում «էթիլ սպիրտից թունավորում» ախտորոշմամբ Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 4-ը մահացել Է:

Այս մասին հայտնել են Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումից, գրում է minval.az-ը։

Առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը էթիլ սպիրտով թունավորման դեպքերի հարցով դիմել է քաղաքացիներին:

«Էթանոլի լուծույթը, որը վաճառվում է դեղատներում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն ախտահանիչ նպատակներով: Դրա օգտագործումը վտանգավոր և անթույլատրելի է», - նշել են Կենտրոնում։

Ըստ worldometers.info կայքի տվյալների՝ Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 400 դեպք, 5 մարդ մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր