Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 ապր 2020 16:14

Չինացի գիտնականները ցանկանում են COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի

Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝ դեղերի արդյունավետության վերաբերյալ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «South China Morning Post»-ին։

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Չինաստանը սկսել է մարտի 16-ին։ Փորձարկմանը մասնակցում են 108 կամավորներ, որոնք բաժանվել են 36 հոգուց բաղկացած 3 խմբի:

Փորձարկման ընթացքում կամավորների առաջին խմբին տրվելու է  պատվաստանյութի ցածր, երկրորդին միջին և երրորդին՝ բարձր չափաբաժին։ Կլինիկական փորձարկումները տեղի կունենան մինչև տարեվերջ: Թեստավորման առաջին փուլն արդեն սկսվել է, սակայն դեռևս չի նշվում, թե կոնկրետ քանի կամավոր է մասնակցել դրան:

Շնչառական հիվանդությունների պետական լաբորատորիայի վիրուսաբան Չեն Լինի խոսքով,  թեստերի ստուգման երկրորդ և երրորդ փուլերի համար կպահանջվեն հազարավոր մարդիկ, իսկ վիրուսից առավել տուժած երկրներում այդ թեստերի անցկացումը կօգնի ավելի ճշգրիտ արդյունքների հասնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր