Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

04 ապր 2020 10:50

Վրացի գիտնականներն իրականացնում են կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծություն․գտնում են վարակման աղբյուրները

Վրացի գիտնականներին հաջողվել է 6 հիվանդներից կատարված նմուշառման ուսումնասիրություն անցկացնել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ փոխանցում է apsny.ge-ն։


Նրա խոսքով` կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծությունը շատ կարևոր է՝ դրա էվոլյուցիան և տարածման դինամիկան հասկանալու համար:


«Վիրուսները շատ ճշգրտությամբ տեղավորվում են խմբերի մեջ. վարակված իրանցու մոտ առկա վիրուսը տեղավորվում է իրանական խմբում, իտալացունը` իտալականում: Այդ վիրուսները տարբերվում են իրարից՝ կախված երկրից ու գենոտիպից…Երբ վիրուսը տարածվում է, ամբողջ ընթացքում տեղի է ունենում մուտացիա: Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք ոչ միայն թե որտեղից է ժամանել հիվանդը, այլև` ում «բարեկամն է» այդ վիրուսը»,-ասել է Իմնաձեն:
Որոշ դեպքերում, շնորհիվ այդպիսի ուսումնասիրությունների, հնարավոր է եղել գտնել կորոնավիրուսով հիվանդների վարակման աղբյուրները։


Իմնաձեն պատմել է մի դեպք, երբ վարակված անձը չի կարողացել մոտավորապես նշել, թե որ օտարերկրացուց կարող էր վարակվել, քանի որ շատերի հետ էր շփվել: Դա պարզել են բժիշկները․ նրա մոտ առկա շտամմը նույնականացվել է տվյալ երկրում տարածված շտամմի հետ:


SARS-CoV-2 վիրուսի ուսումնասիրության արդյունքները փոխանցվում են EpiCoV GISAID միջազգային տվյալների շտեմարան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և առաջատար հետազոտական ​​խմբերն օգտագործում են այդ տեղեկատվությունը` կորոնավիրուսների գլոբալ էվոլյուցիոն պատկեր կազմելու համար: Այն օգնում է ոչ միայն աղբյուրների նույնականացման, այլև պատվաստանյութերի և հակավիրուսային դեղամիջոցների մշակման գործում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր