«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

06 ապր 2020 14:44

Չինաստանից անսարք բժշկական սարքավորումներ ուղարկվում են Իսպանիա և այլ երկրներ, բայց ոչ՝ ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Չինաստանն անսարք և օգտագործման համար ոչ պիտանի բժշկական սարքավորումներ Միացյալ Նահանգներ չի ուղարկում, այդ թվում թոքերի արհեստական օդափոխության սարքեր (IVL), որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսով վարակվածների համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարն այդ մասին ասել է կիրակի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Թրամփին խնդրել են մեկնաբանել այն հրապարակումը, ըստ որի ստուգումների ընթացքում պարզվել է, որ չինական արտադրության անձնական պաշտպանական սարքավորումների մի մասը խոտանված է եղել: «Նրանք  անսարք ապրանքներ չեն ուղարկում մեզ», - պատասխանել է Ամերիկայի նախագահը:

Նա խորհուրդ  է տվել, որ լրագրողները ուշադիր ստուգել իրենց տեղեկատվության աղբյուրները և ենթադրեց, որ դրանք Չինաստանից Իսպանիա և այլ երկրներ առաքվածների մասին է, բայց ոչ Միացյալ Նահանգներին:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն շաբաթ օրը հայտարարել էր, որ Չինաստանը անհատուց 1000 թոքերի օդափոխման սարք է նվիրել այս նահանգին: Կուոմոն ԱՄՆ-ում Չինաստանի գլխավոր հյուպատոսությանը շնորհակալություն է հայտնել Alibaba տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ Ջեք Մաին և Ջոզեֆ Ցայինին՝ ցուցաբերած աջակցության համար: Ըստ նահանգապետի, Օրեգոնից կգան ևս 140 նման սարքավորում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր