Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը          Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից       Սեպտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 ապր 2020 16:06

Համավարակով պայմանավորված՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ արձակվեց

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Մարգարյանի նախագահությամբ կայացված դատական ակտով գործով մեղադրյալը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով մեղադրյալի պաշտպան Արամ Վարդեւանյանը։


Ըստ տեղեկությունների՝ անձը մեղադրվում է ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
Վարդեւանյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Մարգարյանի նախագահությամբ կայացված դատական ակտով, դատաքննության փուլում գտնվող քրեական գործով՝ իմ պաշտպանյալի նկատմամբ գրավը ճանաչվեց թույատրելի: Դատարանը որոշման հիմնավորումներով վկայակոչել է Կորոնավիրուսային վարակի /COVID-19-ի/ հանգամանքը, այդ թվում <<Վարդաշեն>> ՔԿՀ-ում դեպքերի արձանագրումը, ԵԽ ԽԿԿ զեկույցը, ՍԴՈ-1480 որոշումը խոչընդոտելու ռիսկը զսպելու տեսանկյունից, ՀՀ-ում ստեղծված պայմաններում խոչընդոտելու ռիսկի առհասարակ նվազման փաստը, ինչպես նաեւ ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հանգամանքը /համանման մեղադրանքի պայմաններում, մյուսների ազատության մեջ լինելը/: Այս դատական ակտը հերթականն էր, երբ այս ծանր ժամանակահատավածում որոշ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, ղեկավարվելով իրավունքի գերակայության սկզբունքով՝ գրավը ճանաչում են թույլատրելի...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր