Այսօր քաղաքապետարանում շատ լայն բացվեց Պանդորայի արկղը, բարև «բեսպրեդելի» երկիր Հայաստան          Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավել են 14․5 տոկոսով       6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը    

08 ապր 2020 13:17

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին մասնակցել է մարտի 31–ի ընտրությունների քվեարկությանը

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին,  տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։

«Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:


Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:


Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր