Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

15 ապր 2020 10:57

Կրակի հետ եք խաղում,եկող 2-3 շաբաթները շատ ծանր են լինելու, մեծ թվեր են սպասվում .Վրաստանի գլխավոր վարակաբանը զգուշացնում է

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն բնակչությանը խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, մնալ տներում, չնպաստել վարակի տարածմանը: 

Ապրիլի 14-ին Վրաստանում առաջին անգամ միանգամից  30 նոր դեպք հաստատվեց, սա ըստ վարակաբանի՝ մտահոգիչ նշան է:

«Մենք գոնե մեկ րոպե թուլանալու ու հանգստանալու իրավունք չունենք: Ես էլի տեսնում եմ Թբիլիսիի փողոցներում մեծ շարժ, շատ մեքենաներ, մարդիկ հավաքվում են: Սա անթույլատրելի է: Իմացեք՝ կրակի հետ եք խաղում: Եկող 2-3 շաբաթները շատ ծանր են լինելու: Մեծ թվեր են սպասվում: Ես կրկին կոչ եմ անում՝ հետևեք պետության հորդորներին»:

Եթե Վրաստանում մի քանի հազար դեպք գրանցվի, պացիենտների 20-30%-ին ինտենսիվ թերապիա և  վերակենդանացման միջոցառումներ են անհրաժեշտ լինելու, իսկ սա ըստ մասնագետի՝ մեծ բեռ է երկրի առողջապահական համակարգի համար, հետևաբար՝ մեծ կորուստներ են լինելու:


Հիշեցում՝
Վրաստանում դեպքերի թիվը հասել է 300-ի, 3-ը՝ մահվան ելքով:
Արտակարգ դրությունը հետաձգվել է 1 ամսով
Մեծ քաղաքները 10 օրով փակելու որոշում է կայացվել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր